Հայ - թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը կքննարկվի հունվարի 12-ին

Հայ - թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը Հայաստանի Սահմանադրական դատարանը կքննարկի հունվարի 12-ին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները Սահմանադրական դատարան է ներկայացրել նոյեմբերի 19-ին:

Ըստ Սահմանադրության, մինչեւ խորհրդարանի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը Սահմանադրական դատարանը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի հիմնական օրենքին:

Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը հայ - թուրքական արձանագրությունները ներկայացվել են հոկտեմբերի վերջին: