Պակիստանում մզկիթի վրա հարձակման հետեւանքով չորս տասնյակ մարդ է զոհվել

Շուրջ չորս տասնյակ մարդ է զոհվել այսօր Պակիստանի Ռավալպինդի քաղաքի մզկիթի վրա զինված անձանց հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը:

Հարձակվողները մզկիթում ռումբեր են պայթեցրել եւ կրակել հավատացյալների վրա: