Դեկտեմբերի 4-ին Կամերային երաժշտական պետական թատրոնում կկայանա Կարինե Խոդիկյանի «Լույսը կբացվի» մոնոներկայացման պրեմիերան:
Պիեսը դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը հանդիսատեսին կներկայացնի ռեժիսոր Արթուր Սահակյանի մեկնաբանությամբ:
«Գրել եմ հատուկ Կարինե Ջանջուղազյանի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խոդիկյանը: - «Հրաշալի է, երբ գիտես, թե ինչ դերասանի հետ գործ ունես, գիտես դերասանի հնարավորությունները եւ կարող ես այդ տարածքում քո մտահղացումները իրականացնել»:
Պիեսը պատմում է ամուսնացած մի կնոջ մասին, ով հանկարծ հայտնաբերում է, որ իր ամուսինը «սեքսուալ ապաստան» է գտել սիրուհու գրկում: Ու հուսահատ կինը որոշում է մինչեւ լուսաբաց ամուսնու սիրուհու տան դիմաց այրել ամուսնու հետ համատեղ կյանքի բոլոր կապերը:
«Եվ մի ամբողջ կյանք է ապրում այդ կինը այդ մեկ ժամի ընթացքում: Եվ ինքը պիտի կարողանա դիմանալ... Ինքը եկել է միայն մի բանի համար՝ որպեսզի չչարանա: Որովհետեւ, եթե մարդը չի չարանում, ինքը արդեն հաղթում է», - ասաց Խոդիկյանը:
«Սա լքվածության թեման է, որը ծանոթ է ամեն մարդու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարինե Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, կնոջ կյանքում ամենակարեւորը «սիրված լինելն է». - «Հայ կինը կարիք ունի հայ կարգին տղամարդկանց՝ կիրթ, ազնվական: Մեր կայանք լավն են, ազնվական: Իրենք արժանի են, որ իրենց կողքին կարգին տղամարդիկ լինեն»: