Բանակցային գործընթացի այսօրվա փուլում Լեռնային Ղարաբաղի թե' ժողովուրդը, թե' իշխանությունները, թե' ճակատագիրը Հայաստանի կողմից վարվող քաղաքականության պատանդն են դարձել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Այն, ինչ տեղի է ունենում Մինսկի գործընթացի շրջանակներում, ինչ էլ լինի` ես դա որպես առաջընթաց կամ հայկական կողմերի շահերի մասով առաջխաղացում ընկալել չեմ կարող, որովհետեւ այն պարտադրանքները, որոնք առկա են Մադրիդյան սկզբունքներում, որոնք առկա են միջազգային հանրության կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներում` ես կարծում եմ, որ դրանք չեն բխում Հայաստանի շահերից, չեն բխում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերից: Եվ մեծ հաշվով` այդ շրջանակում, այդ բանակցային տրամաբանության մեջ մեզ համար առաջընթաց չեմ էլ ակնկալում», - հայտարարեց Մելիքյանը` շարունակելով. - «Մինչեւ չփոխվի բանակցային գործընթացի տրամաբանությունը, մենք չենք կարող ակնկալել հայկական կողմերի համար ընդունելի լուծումներ, լուծումներ, որոնք նաեւ հիմնված կլինեն միջազգայնորեն ճանաչված` մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի վրա»:
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի երեքշաբթի օրը արած հայտարարությանը` «երբ որ մենք համաձայնության գանք Մադրիդի սկզբունքների վերաբերյալ, կսկսվեն բանակցություններ պայմանագրի մշակման վերաբերյալ, որին, իհարկե, պետք է անպայման մասնակցի նաեւ Ղարաբաղը», ինչպես նաեւ Աթենքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների արած որոշ հայտարարություններ,, Ղարաբաղի նախկին արտգործնախարարը ասաց. - «Այս իրավիճակը ու այս գործընթացը եւ նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը վերաբերվում է ոչ որպես ինքնորոշված պետության, այլ որպես ինչ-որ բնակչություն ունեցող ինչ-որ տարածքի, որի հետ կապված Հայաստանն ու Ադրբեջանը հարցեր են լուծում, լուծեն-ավարտեն` կտեղեկացնեն այդ տարածքում բնակվող մարդկանց, եւ, ըստ երեւույթին, դա պարզապես ծանուցման տեսք կունենա, որովհետեւ արդեն որոշումները կայացված կլինեն այլ մակարդակում, այդ որոշումներին սատար կկանգնեն գերտերությունները, եւ հարցը այդքանով ավարտված կլինի»:
Մելիքյանի կարծիքով` «Լեռնային Ղարաբաղի իշխանություններն էլ են համակերպվել պատանդի կարգավիճակի հետ եւ ինքնուրույն ու ակտիվ քաղաքականություն վարելը նպատակահարմար չեն համարում»: