Չեխիայի հետախուզության ծառայության փոխանցմամբ` Իրաքի դիկտատոր Սադամ Հուսեյնը 2000 թվականին գաղտնի ծառայությունների գործակալներին կարգադրել էր ահաբեկչական գրոհի ենթարկել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական շենքը Պրահայում։
Ահաբեկչական գործողության ընթացքում կիրառվելու էին Կալաշնիկովի ինքնաձիգներ, գնդացիրներ եւ ձեռքի հակատանկային նռնականետներ։
«Սադամ Հուսեյնը Իրաքի գաղտնի ծառայությանը հրամայել էր ցանկացած գնով ընդհատել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայության աշխատանքը։ Նա այդ գործողության համար ֆինանսական լուրջ միջոցներ էր հատկացրել», - TV Nova հեռուստակայանին ասել է Չեխիայի հետախուզության ծառայության մամլո խոսնակ Յան Շուբերտը` հավելելով, որ ահաբեկիչները զենքը եւ զինամթերքը դիվանագիտական պետհամարանիշով պաշտպանված փոխադրամիջոցով էին հասցրել Չեխիայի տարածք։
Ըստ Չեխիայի անվտանգության ծառայության, ահաբեկչական գործողության ստույգ ժամկետի մասին տեղեկություն չկա, հայտնի է սակայն, որ իրաքցիները մտադիր էին ռադիոկայանի հարեւանությամբ գտնվող շենքերից մեկում վարձել բնակարան, այդ հասցեով ձեւակերպել կեղծ գրասենյակ եւ նշանակված օրը բնակարանի պատուհաններից նռնականետներից, ինքնաձիգներից ու գնդացիրներից կրակ բացել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայության սենյակների ուղղությամբ։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո արեւմտյան եւ չեխական անվտանգության ծառայությունները պարբերաբար անդրադարձել են ռադիոկայանի շենքի անվտանգության հարցին, քանի որ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա/Ազատությունը» կարող է ահաբեկիչների թիրախը դառնալ։
2003 թվականին Չեխիայի բանակն ու ոստիկանության ջոկատները հատուկ պաշտպանության տակ էին առել ռադիոկայանի շենքը, որն այն ժամանակ գտնվում էր մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ եւ գեղատեսիլ հատվածներից մեկում` Վացլավի հրապարակի մոտակայքում։ Ժամանակին այդ շենքում է աշխատել Չեխոսլովակիայի դաշնային խորհրդարանը։
2003 թվականին, երբ Չեխիայի անվտանգության ծառայությունները բացահայտել են դավադրությունը, իրաքցիները հանձնել են զենքն ու զինամթերքը։
Իրաքի հատուկ դատարանը Սադամ Հուսեյնին մահվան է դատապարտել` 1982 թվականին Դուջաիլ ավանում 148 շիա մահմեդականների զանգվածային կոտորածը կազմակերպելու մեղադրանքով։ Մահապատիժը ի կատար ածվեց 2006 թվականի դեկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 6-ին` Քազիմաին ավանի բանտում։
2009 թվականին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը տեղափոխվել է Պրահայի արվարձաններից մեկում կառուցված գերարդիական եւ պաշտպանված նոր համալիր։