Շվեյցարացիների մեծամասնությունը դեմ է երկրում նոր մինարեթների կառուցմանը

Շվեցարացիների 57 տոկոսը քվեարկել է երկրում նոր մինարեթների կառուցումը արգելելու օգտին:

Հանրաքվեն Ժողովրդական կուսակցության նախաձեռնությունն էր. այս կուսակցությունը կարծում է, որ մինարեթները խորհրդանշում են երկրում իսլամի աճող ուժը:

Նոր մինարեթներ կառուցելու արգելքը նաեւ օրենքի տեսք է ստանալու, սակայն, ինչպես փոխանցում է BBC-ն, ամենայն հավանականությամբ` որոշումը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Շվեյցարիայում մահմեդականները կազմում են բնակչության 4,5 տոկոսը: