Պետական երիտասարդական փորձարարական թատրոնն ու ռեժիսոր Արմեն Մազմանյանի հիմադրած ու ղեկավարած 20-ամյա «Գոյ» ոչ պետական փորձարարական թատրոնը, հնարավոր է, միավորվեն մեկ պետական փորձարարական թատրոնում: Նման հնարավոր զարգացումները նախարարությունում չեն հերքում, քանի որ դա է իր հայեցակարգում առաջարկում երիտասարդականի ժամանակավոր տնօրենը: «Գոյ» թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանն էլ իր թատրոնը գրանցելու եւ պետականացնելու հարցի լուծումը պահանջում է` անկախ այն բանից, թե ինչի հաշվին, առավել եւս երբ երիտասարդական թատրոնի լուծարման դեպքում «խղճի խայթ չի զգա»: