ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ կորոշի Բոսնիային եւ Մոնտենեգրոյին դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր հատկացնելու հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կորոշվի` հատկացնե՞լ Բոսնիա-Հերցեգովինային եւ Մոնտենեգրոյին դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր, թե՞ ոչ:

Հարցը որոշվելու է դեկտեմբերի 3-4-ը Բրյուսելում նախանշված հավաքի ժամանակ: