Լրացավ Մումբայի ահաբեկչության մեկ տարին

Հնդկաստանը այսօր հիշատակում է մեկ տարի առաջ Մումբայում իրականացված ահաբեկչության զոհերին:

Մեծ թվով զինված ահաբեկիչներ քաղաքի տարբեր հատվածներում պայթյուններ իրականացրեցին, որոնց զոհ գնացին հարյուրավոր մարդիկ: Զինված խմբավորումները դիրքավորվել էին նաեւ քաղաքի երկու խոշոր հյուրանոցներում, եւ երեք օր պահանջվեց ահաբեկիչների վնասազերծման համար:

Կատարվածի համար Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին: