Հետեւելով Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին, ով նախօրեին բավական կոշտ էր արտահայտվել Ղարաբաղյան բանակցություններում Ռուսաստանի դերակատարման շուրջ, չորեքշաբթի օրը Ռուսաստանի հետ կապված մտահոգություններ եւ դժգոհություններ արտահայտեց նաեւ դաշնակցական մեկ այլ պատգամավոր` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության խնդիրներին` Կարապետյանը հայտարարեց, թե իրենք մտավախություններ ունեն, նախ, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, մասնավորապես` Թուրքիան եւ Ռումինիան, նպաստում են Ադրբեջանի սպառազինման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, մյուս կողմից էլ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռուսաստանն է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը խորացնում:
«Ռուսաստանի եւ մեր ռազմական մյուս դաշնակիցների հետ կապված էլ մենք խնդիրներ ունենք, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում: Կան փաստեր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը բավականին սերտացման ճանապարհով է գնում, որը հակասում է ՀԱՊԿ-ի պայմանագրի ոգուն եւ տառին: Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերդյուկովը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւը ստորագրեցին 2010 թվականի ռազմական համագործակցության պայմանագիր, որով բավականին լուրջ ծրագրեր պետք է համատեղ իրականացնեն», - ասաց դաշնակցական պատգամավորը` ընդգծելով. - «Իհարկե, մեր մոտ հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ տարբերություն մեր եւ Ադրբեջանի միջեւ` մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, եւ արդյո՞ք արժե ռազմական համագործակցությունը այդքան խորացնել մի երկրի հետ, որի ներկայացուցիչները պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս»:
Հրայր Կարապետյանի մեկնաբանությամբ` ռազմատենչ հայտարարություններ անող երկրի նախագահի հետ համագործակցությունը «առնվազն տարօրինակ է մեզ համար եւ անընդունելի». - «Դրանով ուղղակիորեն մենք կնպաստենք ավելի վտանգավոր իրավիճակների զարգացմանը»:
Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի համար անհասկանալի է նաեւ, թե ինչպես են Ռուսաստանի իշխանությունները խորացնում ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ:
«Թուրքիայի հետ որոշակի ասպեկտների համագործակցության խորացումը նաեւ նշանակում է մի երկրի հետ խորացնել հարաբերություններ, որը այսօր դեռեւս սպառնում է Հայաստանի անվտանգությանը», - շեշտեց Հրայր Կարապետյանը: