Մյունխենում` Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում, ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական` այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ հանդիպումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:
Բանակցությունները շարունակվել են մոտ չորս ժամ եւ, ինչպես հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդները, անցել են կառուցողական մթնոլորտում: «Առաջին անգամ քննարկվել են հարցեր, որոնց նախկինում անդրադարձ չէր եղել», - հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները` ընդգծելով` այն փաստը, որ հանդիպումը շարունակվել է չորս ժամ, վկայում է բանակցությունների բովանդակային խորության մասին:
Համանախագահների խոսքով, նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանձնարարել են իրենց շարունակել աշխատանքը: Բանակցային գործընթացում հաջորդ հանդիպումը, ըստ միջնորդների, տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների միջեւ դեկտեմբերի սկզբին` ԵԱՀԿ֊ի նախարարների խորհրդի տարեկան հանդիպումից առաջ:
Հրայր Թամրազյան, Մյունխենից