Երեւանի ավագանու այսօրվա նիստում կայացված որոշումը՝ փոփոխություններ կատարել ավագանու գործունեության կանոնակարգում, ըստ որի նիստերում քվորում ապահովելու համար բավարար է ավագանու 17 անդամների ներկայությունը` նախկինում 33-ի փոխարեն, հարուցել է ավագանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դժգոհությունը։
«Եթե մենք ունենք 65 ընտրված ավագանի, որոնցից մեծամասամբ 50 հոգին ներկա են լինում, ո՞րն է դրա խնդիրը: Եթե այստեղ չկա որեւէ քաղաքական միտում՝ ավագանու դերը իջեցնելու կամ որոշակի ներքին խնդիրներ, մեզ համար սա սկզբունքորեն հարց է, որի ընդունման դեպքում մեզ համար անընդունելի է մեր հետագա, նույն հունով աշխատանքը», - ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը:
Այս հայտարարությանը քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը արձագանքեց, թե որոշումը լիովին համապատասխանում է «Երեւանի ավագանու մասին» օրենքի տառին:
Սրանից հետո կրքերը էլ ավելի բորբոքվեցին, սակայն քաղաքապետը հարցը դրեց քվեարկության, եւ որոշումն ընդունվեց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով դեմ քվեարկեց։
Այնուհետեւ, շատ արագ սպառելով օրակարգը, Գագիկ Բեգլարյանը նիստը հայտարարեց փակված:
Երբ Արման Վարդանյանը պնդեց ելույթի իր իրավունքը եւ անդրադարձավ օրակարգի հարցերին, Երեւանի քաղաքապետը հակադարձեց, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ավելի լավ է ելույթները «առաջարկ դարձնի ու ներկայացնի ավագանու քննարկմանը»:
Նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վարդանյանը ասաց, թե խմբակցությունը «լուրջ դժգոհություններ ունի եւ առաջիկայում կլինի հատուկ հայտարարություն` ավագանիում մանդատները վայր դնել-չդնելու վերաբերյալ», սակայն այսօր արդեն խմբակցությունը ավագանիում տիրող իրավիճակը գնահատում է «անհասկանալի եւ անհեթեթ»:
«Այս ամեն ինչը ինձ հիշեցնում է կոմունիստական համակարգը՝ միապետական, միակուսակցական համակարգ», - շարունակեց նա: - «Եթե դու չունենաս քո հարթակները, նման կառույցում փոքրամասնություն ուժ կազմող խմբակցությանը աշխատանքի տեղ չկա»:
Արման Վարդանյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ եթե Հանրապետական - «Բարգավաճ Հայաստան» համագործակցությունը տեղի չունենա, իր ղեկավարած խմբակցությունը մանդատները վայր կդնի. - «Մենք պարտավորվածություն ենք զգում՝ եթե մեզ ընտրել են, մենք եկել ենք, ուրեմն պիտի աշխատենք: Եթե մենք չենք աշխատելու, բնականաբար, այդ մանդատը որեւիցե հարց չի լուծում մեզ համար»:
Մայրաքաղաքի ավագանիում ՀՀԿ-ի խմբակցության անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Եթե իրենք որոշեն դուրս գալ, իմ գնահատականը, իհարկե, բացասական է: Սա մանկապարտեզ չէ»:
Երեւանի ավագանու այսօրվա նիստի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության` մանդատներից հրաժարվելը մեկնաբանել է խորհրդարանում համանուն խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը. - «Որեւէ արտառոց բան չի կատարվում: «Բարգավաճ Հայաստան»-ի Երեւանի ավագանու ֆրակցիան բոլոր հարցերում միշտ դրսեւորում է սկզբունքային դիրքորոշում: Եվ անկախ նրանից, թե այդ սկզբունքային դիրքորոշումը Երեւանի քաղաքապետարանում ում դուրն է գալիս եւ ում դուրը չի գալիս, «Բարգավաճ Հայաստան»-ը շարունակելու է իր սկզբունքային դիրքորոշումը դրսեւորել բոլոր հարցերում: Ինչ վերաբերում է ավագանու մանդատներ դնելու խնդրին, ապա նման խնդիր այսօր ֆրակցիայի օրակարգում դրված չկա»: