Նկարչի տանը բացվել է Սամվել Սեւադայի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի 60-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսի կազմակերպիչ «Հայարտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի խոսքով, ներկայացված են գեղանկարչական ու լուսանկարչական 185 աշխատանք:
«Ինչպես տեսնում եք, այստեղ միահյուսված է էսթետիկան, պոեզիան, որովհետեւ Սամվել Սեւադան նաեւ բանաստեղծ է», - հավելեց Շառոյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հայաստանում ընդունված չէ ֆոտոն համարել արվեստ: Սամվել Սեւադայի ցուցահանդեսով մենք ուզում ենք ասել, որ... կարելի է արվեստի գործ ստեղծել նաեւ ֆոտոյի միջոցով»:
Սամվել Սեւադան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախորդ անհատական ցուցահանդեսն ունեցել է 2006 թվականին. - «Ճիշտն ասած, ես հոբելյանական չեմ համարում, պարզապես հերթական ցուցահանդես է, որը համընկավ հոբելյանիս հետ»:
Սեւադան, ով նաեւ երկու բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, շարունակեց. - «Չեմ ուզում բարձրագոչ բաներ ասել, բայց... պարզ եմ ապրել, շատ պարզ: Մարդկանց մեջ գնահատել եմ բնածին ազնվությունը, ինձ համար դա անփոխարինելի բան է»: