Իրանում չորս մարդ մահապատժի է ենթարկվել

Իրանում երկուշաբթի օրը չորս մարդ մահապատժի են ենթարկվել, որոնցից երեքը դատապարտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մեկը` բռնաբարության համար:

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, առաջին երեքը` երկու տղամարդ եւ մեկ կին, կախաղան են բարձրացվել Իսֆահան (Սպահան) բանտերից մեկում, իսկ բռնաբարության համար դատապարտված 23-ամյա երիտասարդը` Բոջնուրդ քաղաքում:

2008 թվականին Իրանում կախաղան է բարձրացվել 246 մարդ: Ի կատար ածված մահապատիժների թվով այդ երկրին գերազանցում է միայն Չինաստանը: