Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ կարգով քննարկեց Դաշնակցության նախագիծը՝ «Մարտի 1»-ի նախկին ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ներկայացված առաջարկությունների մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։
Քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում՝ մոտ երկու տասնյակ պատգամավորների մասնակցությամբ, եւ տեւեց ընդամենը կես ժամ։
Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ «պառլամենտական մեծամասնության մասնակցության ձեւը այս քննարկմանը ցույց է տալիս, որ հավանաբար այս նախագիծը մերժելու տրամադրություն կա, եւ ես մտահոգ եմ, որ ոչինչ դիմացը չի առաջարկվի։ Փորձ է արվելու ընդհանրապես այս հարցը ջրել»։
Դաշնակցության նախագիծը, որը արտահերթ կարգով երեկ մտավ քառօրյայի օրակարգ, առաջարկում է ստեղծել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերից բաղկացած մարմին՝ հանձնաժողով, որը գործունեությունը դադարեցրած «Մարտի 1»-ի նախկին ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ներկայացված առաջարկությունների իրականացման մշտադիտարկում (մոնիթորինգ) է իրականացնելու։
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նաեւ Դաշնակցության նախագծին` նշելով, որ մշտադիտարկման գործընթացը Ազգային ժողովի որոշմամբ կարող են իրականացնել խորհրդարանական մշտական հանձնաժողովները:
Նույն միտքը այսօր ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. - «Ես կարծում եմ, որ մշտական հանձնաժողովները արտահայտում են խորհրդարանի պատկերը։ Դա կարող է կատարել մշտական հանձնաժողովը»։
ՀՅԴ-ի նախագիծը ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցեր էին ուղղում հիմնականում ընդդիմադիր պատգամավորները։ Քննարկումների ավարտին Արծվիկ Մինասյանը խորհրդարանին առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել եւ իրենց խմբագրումների հնարավորություն տալ։