Աշխարհի 180 երկրների շարքում Հայաստանը այս տարի կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Բոլիվիայի, Եթովպիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի եւ Վիետնամի հետ կիսում է 120-125-րդ հորիզոնականները: Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության ամենամյա զեկուցի, համաթվի «էական նվազում չի արձանագրվել»:
«Այս տարի Հայաստանը 2,9-ից իջել է 2,7, եւ պետք է նշեմ, որ սովորաբար այս ուսումնասիրության շրջանակներում մինչեւ 0,3 փոփոխությունը չի համարվում շատ էական», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը պարզաբանեց Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը:
Խնդիրն այն է, սակայն, որ, շուրջ 10 տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի ընկալման առումով էական փոփոխություն, կարելի է ասել, «ընդհանրապես չի գրանցվել»։
«Լճացման վիճակում ենք գտնվում արդեն սկսած 2003 թվականից», - բնորոշեց Կոստանյանը: - «Էական փոփոխություն, փաստորեն, Հայաստանի վերաբերյալ չի դիտարկվում»:
Transparency International-ի այս տարվա տվյալներով, աշխարհի 180 երկրներից 129-ում կոռուպցիոն ընկալման համաթվի արժեքը 5-ից ցածր է։ 5-ից բարձր ընդամենը 48 երկիր է ստացել: Իսկ նախկին խորհրդային հանրապետություններից միայն Էստոնիայում է այդ ցուցանիշը հասել 6.6-ի։
«Ինչ վերաբերում է ամենամաքուր երկրներին՝ դրանք են այս տարի Նոր Զելանդիան, Դանիան, Սինգապուրը, Շվեդիան եւ Շվեյցարիան», - ներկայացրեց Ամալյա Կոստանյանը:
Վերջին հորիզոնականներում են Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրաքը, Աֆղանստանը, Սոմալին։
Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքները վկայում են, որ կոռուպցիան շարունակում է համատարած մնալ հատկապես այն երկրներում, որտեղ «իշխում է ոչ թափանցիկ գործելաոճը, որտեղ կայացած չեն հանրային հաստատությունները, որտեղ կառավարությունները հակակոռուպցիոն իրական եւ արդյունավետ բարեփոխումներ չեն իրականացնում»։
Մեր տարածաշրջանի երկրներում ամենաբարվոք վիճակում է թերեւս Թուրքիան, ապա Վրաստանը: Ադրբեջանը զբաղեցնում է 143-րդ հորիզոնականը, Իրանը՝ 168-րդը։
Ի դեպ, Հայաստանին զիջում է նաեւ Ռուսաստանը` զբաղեցնելով 149-րդ հորիզոնականը։
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կամ նշանակություն ունեն այս ուսումնասիրություններն ու արդյունքների հրապարակումները, որքանո՞վ են դրանք հաշվի առնում ցածր ցուցանիշներ ունեցող երկրների իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքար ծավալելիս, Կոստանյանը արձագանքեց, թե նախ Transparency International-ը ոչ թե հասարակության, այլ տվյալ երկրի, այդ երկրով զբաղվող փորձագետների, ինչպես նաեւ ներսի ու դրսի գործարարների կարծիքներն է հետազոտում. - «Այս ընկալումը վերաբերում է պետական ոլորտում կոռուպցիայի տարածվածությանը»:
Եվ եթե անգամ տվյալ երկրի իշխանությունները հաշվի չառնեն կոռուպցիոն ռիսկերի այս ախտորոշումը, ապա միջազգային կազմակերպություններն օգտվում են այս տվյալներից այս կամ այն դոնորական ծրագիրն իրականացնելիս, վարկեր տրամադրելիս:
«Ճնշում գործադրելու ժամանակ միջազգային կազմակերպությունները շատ լավ օգտագործում են այս տվյալները», - հավելեց Կոստանյանը: