Բուշեհրի ատոմակայանը այս տարի չի գործարկվի

Բուշեհրի ատոմային էլեկտրակայանը, որը Իրանում կառուցվում է ռուսաստանյան «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության մասնագետների կողմից, այս տարի չի գործարկվի: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկովը:

«Մինչեւ տարեվերջ այդ հարցում մենք լուրջ արդյունքների կհասնենք, սակայն ատոմակայանի բուն գործարկումը չի լինի», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է Շմատկովը: