Հայաստանում «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել է 11-ի՝ երեկ արձանագրվել է հիվանդացության եւս 5 դեպք։ «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտնեց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։ Հիվանդներից 3-ը ապաքինվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից:
Վարակաբանի խոսքով, բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, նրանցից 3-ը առողջացել եւ դուրս են գրվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, մյուսները գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ վարակվածներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում աշխատող տաքսու վարորդ է, մյուս չորսը մեկ ընտանիքի անդամներ են:
Դեղատների աշխատակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, որ մրսածության դեմ դեղամիջոցների պահանջարկը կտրուկ բարձրացել է, բարձրացել են նաեւ այդ դեղամիջոցների գները:
Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դեղորայք ներկրող ընկերություններին պաշտոնապես հրահանգված է զսպել «խոզի գրիպի» համաճարակի դեմ օգտագործվող դեղորայքի ու բժշկական պարագաների գների աճը:
Փոխնախարարը նաեւ խորհուրդ տվեց սեփական նախաձեռնությամբ այդ դեղորայքը չգնել. պետությունը 8-9 հազար հիվանդի հաշվով ունի պահեստավորված դեղորայք, որը ձրի է տրամադրվելու: Սպասվում է նաեւ նոր խմբաքանակի ներկրում՝ 20 հազար մարդու հաշվով: