Բարաք Օբաման ժամանել է Ճապոնիա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ժամանել է Տոկիո՝ Ասիական երկրներ կատարելիք այցի շրջանակներում։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահն ու Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հատոյամային կքննարկեն անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Չինաստանի տնտեսական աճն ու գլոբալ ջերմացումը։

Երկու երկրների հարաբերություններում որոշակի լարվածություն էր նկատվել այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր Օկինավա կղզում գտնվող ամերիկյան ռազմաբազան փակելու մտադրության մասին։

Վաղը Միացյալ Նահանգների նախագահը հանդես կգա Ասիական երկրների եւ Վաշինգտոնի հարաբերությունների վերաբերյալ ընդարձակ ելույթով, ապա կմեկնի Սինգապուր, Չինաստան եւ Հարավային Կորեա։