Թուրքական խորհրդարանը ուրբաթ օրը շարունակում է երկրի քրդական շրջաններում բարեփոխումների կառավարական ծրագրի քննարկումը։ Քրդական խնդրին նվիրված լսումների առաջին փուլը ավարտվել էր սկանդալով։
Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճ էին մտել «Հայերն ու քրդերը մեր թշնամիներն են» պաստառներով, ինչը իշխող կուսակցության պատգամավորների հետ քաշքշուկի առիթ էր դարձել։
Առաջիկա քննարկումներին մասնակցելու է նաեւ վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։ Պատճառը, թերեւս, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ստեղծված լարված կացությունն է։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Անակարայում, Թուրքիայի վարչապետը հայտարարել էր. - «Երկրի հարավ-արեւելքում առկա խնդիրնեը միայն քաղաքական լուծում ունեն։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մայրերը Թուրքիայում այլեւս արցունք չթափեն»։
Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, կտրականապես դեմ են քրդական փոքրամասնության իրավունքների ընդլայնման կառավարության ծրագրին։
«Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Մեհմետ Սանդիրը թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում էր.- «Այն ամենը, ինչին քուրդ ահաբեկիչները չհասան զենքի ուժով, նրանք ստանալու են «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության հեղինակած ծրագրի շնորհիվ»։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն էլ հակադարձել է. - «Մեր նպատակն է վերջ տալ ահաբեկչական գործողություններին եւ խթանել ժողովրդավարության զարգացումը երկրի քրդաբնակ շրջաններում»։
Թուրքական հանրության զգալի մասը խիստ բացասաբար է վերբերվում կառավարության այս ծրագրին։ Քրդերին Թուրքիայում շարունակում են ընկալել որպես անջատականներ ու ահաբեկիչներ։
«Մարդկանց տարիներ շարունակ ասում էին, որ նրանց զավակները զոհվում են հանուն Թուրքիայի միասնության։ Այդ քարոզչության ֆոնին անհնար է, որ մարդիկ մի օրում սկսեն տեղի ունեցողը ընկալել որպես եղբայրասպան պատերազմ», - նշում է թուրքական «Թարաֆ» պարբերականի մեկնաբան Մարգար Եսայանը։