Հայաստանում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 11-ի

Հայաստանում «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել է 11-ի՝ երեկ արձանագրվել է հիվանդացության եւս 5 դեպք։ «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտնեց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։

Վարակաբանի խոսքով, բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, նրանցից 3-ը առողջացել եւ դուրս են գրվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, մյուսները գտնվում են բժիշկների հսկողության տակ։