Հայաստանի առողջապահության նախարարի օգնական, «Խոզի գրիպի դեմ պայքարի Օպերատիվ հանձնաժողովի» անդամ Շուշան Հունանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում հայտնաբերվել է խոզի գրիպով վարակվածության եւս 2 դեպք։
«Եվս երկու հոգի տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ H1N1 կասկածով, եւ հետազոտության արդյունքում դիագնոզը հաստատվել է», - մասնավորապես, ասաց Շուշան Հունանյանը՝ հավելելով, որ հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, նրանք բժիշկների հսկողության տակ են, բոլոր հիգիենիկ հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են, եւ նրանք չեն կարող վարակի տարածման պատճառ դառնալ։
Այսպիսով, Հայաստանում խոզի գրիպով վարակվածության կասկածելի դեպքերի թիվը արդեն հասել է 5-ի: Հայտնաբերված դեպքերը համարվում են կասկածելի, քանի դեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լոնդոնի ռեֆերենտ լաբորատորիան պաշտոնապես չի հաստատել դրանց իսկությունը։
Առողջապահության նախարարությունը Լոնդոնի լաբորատորիայից պատասխան ակնկալվում է մոտ մեկ ամիս անց։