Հայաստանում սիրված ու հեղինակություն վայելող արվեստագետներից դերասան Երվանդ Մանարյանը, ով, ի տարբերություն մեր արվեստագետների մեծամասնության, հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, օրերս հայտարարություն տարածեց, որ հրաժարվել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչումից, որին արժանացել էր 2003 թվականին:
«Կոչում ունեցողը հասարակության ընտրյալն է համարվում: Ինչ-որ չափով՝ փոքր, բայց ընտյալ ես համարվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր որոշումը փաստարկեց Մանարյանը՝ շարունակելով. - «Իսկ ընտրյալը պետք է պատասխանատվություն զգա այդ հասարակության նկատմամբ: Երբ այդ հասարակության մեջ ժողովուրդը եւ իշխանության ուժային կառույցները իրար դեմ են դուրս գալիս, տասը մարդ է զոհվում եւ ոչ ոք իրական պատիժ չի կրում, այդ իշխանությունը չարժե, որ դու նրա ընտրյալը լինես»:
Երվանդ Մանարյանը այն փոքրաթիվ արվեստագետներից է, ովքեր չեն վախեցել եւ միշտ էլ բացահայտ կերպով իշխանություններին հակադիր իրենց կարծիքն ու տեսակետն են արտահայտել հասարակությանն ու մեր ժողովրդին հուզող հարցերի շուրջ: