Բեռլինի պատի անկումից 20 տարի անց Արեւելյան Եվրոպայի բնակչության մի զգալի մասը համոզված է՝ հասարակարգի փոփոխությունն իրենց համար միայն բացասական հետեւանքներ ունեցավ։ Այս մասին են վկայում Pew Research հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։
Pew Research-ի տվյալներով, Հունգարիայի բնակչության 72, Բուլղարիայի եւ Ուկրաինայի բնակիչների 62 եւ ռուսաստանցիների 45 տոկոսը պնդել է, թե սոցիալիզմի տարիներին իրենց երկրներում տնտեսական կացությունն անհամեմատ ավելի բարվոք էր։ Այս առումով, Արեւելյան Եվրոպայի նախկին սոցճամբարի երկրների ցանկում բացառություն են կազմում Չեխիան ու Lեհաստանը։ Այս երկրներում հարցվածների մեծ մասը պնդել է, թե վերջին 20 տարիներին շարքային քաղաքացիները շատ ավելի բարեկեցիկ կյանքով են սկսել ապրել քան սոցիալիզմի շրջանում։
Հետազոտությանը մասնակցած արեւելաեվրոպացիները, սակայն, նշում են, որ չլուծված հիմնարար խնդիրներն իրենց պետություններում դեռ բավական շատ են։
Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում եւ Lիտվայում հարցվածների մեծ մասը լուծման ենթակա առաջնային խնդիր է համարում կոռուպցիայի բարձր մակարդակը։
Ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ երկրի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտը թմրանյութերի անօրինական շրջանառությունն է։
Ընդհանրապես, հարցման` Ռուսաստանին վերաբերող հատվածները բավական հետաքրքրական են։ Պարզվում է, որ մինչ օրս Արեւելյան Եվրոպայի երկրներում Ռուսաստանի հանդեպ բավական հակասական վերաբերմունք կա։
Այսպես, հարցին, թե՝ «ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստանը ձեր երկրի վրա», ուկրաինացների 46, բուլղարացիների 45 եւ սլովակների 34 տոկոսը նշել է՝ դրական։ Փոխարենը` լեհերի, հունգարացիների եւ չեխերի ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի ունեցած քաղաքական ու տնտեսական ազդեցությունը բնութագրել է որպես «ոչ ցանկալի եւ բացասական»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ Pew Research-ի անցկացրած այս հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի Դաշնությունում վերջին 18 տարիներին աննախադեպ աճ է արձանագրել այլատյացության մակարդակը։
1991 թվականին Ռուսաստանի բնակիչների միայն 26 տոկոսն էր համարում, որ երկրի տարածքում պետք է բնակվեն բացառապես ազգությամբ ռուսներ։ Այսօր արդեն այդ տեսակետին է հակված Ռուսաստանի բնակիչների 54 տոկոսը։ Ընդ որում, ռուսաստանցիները չեն սիրում հատկապես Կովկասի բնակիչներին։ Pew Research-ի տվյալներով ռուսների 60 տոկոսը խիստ բացասաբար է վերաբերում չեչեններին։ Վրացիները այս ցանկում երկրորդ տեղում են` նրանց չի սիրում հարցված ռուսաստանցիների 53 տոկոսը։