Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի օրը շարունակվեց Երեւանի պարեկապահակային ծառայության գնդի ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի դատավարությունը:
Պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ (Քրեական օրենսգրի 309 հոդվածի 2-դ մաս) մեղադրվող ոստիկաններին մեղադրանք առաջադրելու կապակցությամբ նրանց շահերի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտարարեց. - «Նրանք քավության նոխազներ են»։
Գեւորգյանը նաեւ ասաց, որ մարտի 2-ին Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ երկու ոստիկանները երկու անհայտ անձանց ոտքերով եւ ձեռքերով հարվածել են իրենց կարգավիճակի թելադրանքով:
«[Ցուցարարները] սկսել են սպառնալիքներով դիմել ոստիկանության աշխատակիցներին՝ ընդհուպ ուսադիրները պոկելու, ամենավերջին հայհոյանքները տալու ձեւով… Մանուկյանն ու Գրիգորյանը հարկադրանքի միջոցներ են կիրառել, ֆիզիկական ուժ են կիրառել, որը դրսեւորվել է նրանց հարվածելու տեսքով, եւ փորձել են այդ անձանց տեղափոխել ոստիկանության բաժին»:
«Այլ բան է, որ քաղաքացիների թախանձանքից հետո ոստիկանները նրանց ի վերջո բերման չեն ենթարկել», - շարունակեց պաշտպանը՝ եզրակացնելով. - «Անդրանիկ Մանուկյանը եւ Գեղամ Գրիգորյանը գործել են ՀՀ «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածով»:
Վաղարշակ Գեւորգյանը դատարանից պահանջեց կարճել քրեական գործը։ Դատավորը միջնորդությունը մերժեց, քանի որ առարկեց մեղադրող Աշոտ Նադոյանը` վկայակոչելով ոստիկանների նախաքննական ինքնախոստովանական ցուցմունքները:
Այս երկու ոստիկանները, հիշեցնենք, մարտի 2-ին մոտեցել էին այն 3 քաղաքացիներին, որոնք, ըստ գործի նյութերի, կասկածվել են թալանին մասնակցելու մեջ։ Այսօրվա դատական նիստում, ի դեպ, պաշտպան վկայակոչեց անհայտ անձանց` ենթադրյալ տուժողների հանգամանքը։ Նրանց դեմքերը, ըստ պաշտպանի, բացահայտ երեւում են այն տեսանյութում, որի առթիվ է հարուցվել քրեական գործը: Բայց այդպես էլ չի պարզվել, թե ոստիկանների գործողությունների հետեւանքով ի՞նչ մարմնական վնասվածքներ են ստացել դատարանում «անտեսանելի» այդ տուժողները:
Ոստիկանների հարվածներից տուժած քաղաքացիներին հայտնաբերելու անհնարինության մասին այսօր էլ հիշատակեց մեղադրող Նադոյանը` այդուհանդերձ, հավելելով. - «Չնայած դրան, քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են եղել նրանց մեղադրանք առաջադրելու համար»:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։