«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

«Մոլորակ»-ի այս թողարկումը անդրադառնում է Թուրքիայում վերականգնված հայկական եկեղեցու օծման արարողությանը, պատմում է Բեռլինի պատի փլուզման 20-րդ տարեդարձին նվիրված արարողությունների ու այդ իրադարձության նշանակությունը վերլուծող հրապարակումների մասին:


Թուրքիայի Կայսերի նահանգում վերականգնվել է 12-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որի՝ երեկ կայացած օծման արարողության մասին է պատմում է Գեւորգ Ստամբոլցյանը: Տեղի հայերի պնդմամբ, երբեմնի հայաշատ Կեսարիայում այսօր գործող միակ հայկական եկեղեցու հիմնանորոգումն իրականցվել է բացառապես Թուրքիայի հայության միջոցներով։

Հանդեսի երկրորդ հատվածը նվիրված է Բեռլինի պատի փլուզման 20-րդ տարեդարձին: Բեռլինում տոնական արարողությունների մասին պատմում է «Առավոտ» օրաթերթի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Իսրայելյանը:

Վերջապես «Մոլորակ»-ի վերջին հատվածում Արմեն Քոլոյանը ներկայացնում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Նիել Ֆերգյուսոնի վերլուծությունը Բեռլինի պատի փլուզման մասին, որը տպագրվել է «Նյուզուիկ» հանդեսի վերջին համարում:

Հանդեսը վարում է Հրայր Թամրազյանը: