Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Ֆրանսիա

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր մեկնում է Ֆրանսիա:

Ինչպես փոխանցում է «Ռոյթերզ» գործակալությունը, նախատեսված է Դավութօղլուի հանդիպումը ֆրանսիացի գործընկեր Բեռնար Կուշների հետ:

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ դասախոսությամբ հանդես կգա Փարիզի միջազգային դիվանագիտական ակադեմիայում: