Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը պատրաստ է ընտրապայքարի ցանկացած փուլում հանել իր թեկնածությունը՝ հօգուտ նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու, անազատության մեջ գնտվող Նիկոլ Փաշինյանի:
«Ես աջակցելու եմ Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի բոլոր փուլերում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: - «Եթե մենք համատեղ գտանք, որ իր շանսերը էապես կմեծանան, եթե ես իմ թեկնածությունը հանեմ հենց վաղը՝ վաղն էլ կհանեմ»:
Նա ընդգծեց, թե համագործակցելով Փաշինյանի հետ, փորձելու է կանխել իշխանությունների ծրագիրը, որոնք փորձում են այդ ընտրատարածքում ապահովել Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի ընտրվելը:
Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ քարոզարշավին իր մասնակցությունը էապես կավելացնի ընդդիմության հաղթանակի հնարավորութունները եւ կկանխի իշխանությունների ծրագրած «դավադրությունը». - «Այդ ծրագրերը խափանելու ճանապարհին անհրաժեշտ է, որ ես մասնակցեմ քարոզարշավի, ընտրական գործընթացի բոլոր փուլերում՝ նաեւ աչքի առջեւ ունենալով իմ իրավունքը մինչեւ դեկտեմբերի 31-ը հանել իմ թեկնածությունը՝ ի օգուտ Նիկոլ Փաշինյանի»:
Թեեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռեւս պաշտոնապես չի հայտարարել, թե ում է պաշտպանելու հունվարի 10-ին նշանակված Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում, Հմայակ Հովհաննիսյանը համոզված է, որ թիվ 10 ընտրատարածքում Մադաթյանի թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ի ղեկավար անդամ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Կարող եմ ասել այսօր, որ իշխանության օլիգարխիկ թեւը, որի կնքահայրն է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ունի այնտեղ թեկնածու՝ ի դեմս Էդուարդ Մադաթյանի, ով, իմիջիայլոց ասեմ, եթե մեր երկրում օրենքը գործեր, երբեք չէր էլ կարող մտածել առաջադրման մասին, քանզի նրա գրանցումը կլինի Սահմանադրության հոդվածներից մեկի կոպտագույն խախտում: Այն հոդվածը, որը սահմանում է պարտադիր նստակյացության ցենզ, այսինքն՝ պատգամավորի թեկնածու կարող է գրանցվել միայն այն քաղաքացին, որը վերջին 5 տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ինչը Էդուարդ Մադաթյանի դեպքում չկա: Նա եղել է փախուստի մեջ»:
Թիվ 10 ընտրատարածքը թափուր է մնացել Խաչատուր Սուքիասյանի` մանդատը վայր դնելուց հետո: Այս ընտրատարածքում առաջադրվել են Նիկոլ Փաշինյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Էդուարդ Մադաթյանը, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը: ՀՅԴ-ի անդամ Ռաֆայել Այվազյանը այս շաբաթ ավելի վաղ ինքնաբացարկ է հայտնել՝ անձնական դրդապատճառներով: