Հայաստանի իշխանությունները ձախողվել եւ ծուղակն են ընկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: ԼՐԱՑՎԱԾ
Նրա բնորոշմամբ` որքան էլ իշխանությունները գնացին «ցյուրիխյան գործարքին», ընդդիմության կանխատեսումները իրականություն են դառնում. -«Այո, Թուրքիայի պառլամենտը այնքան ժամանակ կձգձգի վավերացումը, ինչքան որ պետք է Ղարաբաղյան խնդրում ճնշում բանեցնելու համար: Եվ Թուրքիան չվավերացնելով ոչինչ չի կորցնում, նա արդեն ստացել է, ինչ իրեն պետք է: Հայաստանն է, որ պետք է ստանա իր ստանալիքը վավերացումից հետո միայն»:
«Ահա այսպիսի մի ծուղակի մեջ են հայտնվել Հայաստանի իշխանությունները, որը այլ կերպ, քան խայտառակ ձախողում, դժվար է որակել», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:
«Մենք ընդհանրապես անընդունելի ենք համարել գործարքը, անբարոյական ենք համարել գործարքը ցեղասպանության զոհերի հիշատակի հաշվին: Բայց նրանից հետո, երբ նրանք այդպիսի գործարքի գնացել են, գոնե պետք է կարողանային ինչ-որ մի շոշափելի ստանալիք Հայաստանի համար ցույց տալ: Ահա դա է, որ նրանք չեն կարող բացատրել հայ ժողովրդին` թե ցեղասպանության զոհերի հիշատակի հաշվին ձեռք բերված այս գործարքը ի՞նչ շոշափելի արդյունք է տվել Հայաստանին. արդյո՞ք ճանապարհը բացվեց, ինչպես խոստանում էին` ոչ», - ընդգծեց Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքերով, ամբողջ գործընթացը պայմանավորված է Ղարաբաղյան կարգավորմամբ:
Հարցին, թե իսկ ի՞նչ ելք ունեն Հայաստանի իշխանությունները, արդյոք կարո՞ղ են միակողմանիորեն չեղյալ համարել արձանագրությունները` առանց Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը սպասելու, Զուրաբյանը արձագանքեց. - «Այս իշխանությունները այնպիսի մի վիճակի մեջ են հայտնվել, երբ նրանք չեն կարող հրաժարվել իրենց միջազգային պարտավորություններից, որովհետեւ դա առաջին հերթին կսպառնա իրենց իշխանությանը երկրում: Նման բան կարող էր անել մի իշխանություն, որը ունի ժողովրդի աջակցությունը: Հենց պրոբլեմը այն է, որ Սերժ Սարգսյանը գնացել է այդ արձանագրությունների ստորագրմանը միայն այն պատճառով, որ չունենալով ժողովրդի վստահությունը` նա փորձել է լեգիտիմության պաշարներ փնտրել արտասահմանում: Այնպես որ, Սերժ Սարգսյանը ուղղակի հնարավորություն չունի այդ գործարքից հրաժարվելու»:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատասխանատուները, այնուհանդերձ, հնարավոր համարում են իրենց բնորոշմամբ՝ վտանգավոր ընթացքով գնացող այս գործընթացի հունը միանգամայն փոխելը, եւ իշխանություններին խորհուրդ են տալիս արմատական դիրքորոշում որդեգրել:
«Հայկական կողմը պետք է հստակ որոշում կայացնի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: - «Թուրքական կողմում ոչ միայն այդ գիծը շարունակվում է՝ այս գործընթացները Լեռնային Ղարաբաղի հետ կապելու, այլ նաեւ նման հայտարարություններ անողների թիվն ավելանում է»:
Ըստ Սաֆարյանի, հայկական կողմը պետք է լրջորեն պատրաստվի արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու քայլին. - «Ուղղակիորեն հենց առաջին դեմքը երկրի պարտավոր է որպես պետության գծի պատասխանատու, հստակ հայտարարել դրանց անթույլատրելիության մասին, որովհետեւ արդեն իսկ ստորագրված տեսքով բերել են այսպիսի մեծագույն ռիսկեր եւ մարտահրավերներ»:
Դեկտեմբերի 7-ին, հիշեցնենք, նախատեսված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն եվ հանդիպումը ԱՄՆի-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ընթացքում կքննարկվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաեւ համոզմունք հայտնեց, որ հանդիպման ընթացքում թուրքական կողմը ամեն ինչ կանի արձանագրությունների վավերացման համար ժամանակ շահելու եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բեկում մտցնելու կոնկրետ երաշխիքներ ստանալու համար։
Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները կարծում են, որ Էրդողան - Օբամա հանդիպումը կարող է եւ չկայանալ՝ եթե Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մինչեւ դեկտեմբերի 7-ը բացասական եզրակացություն տա հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ։
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր այս կարծիքը հիմնավորեց, թե՝ ապակառուցողական դիրքորոշում որդեգրելու պարագայում ամերիկացիները պարզապես ցանկություն չեն ունենա հանդիպել Էրդողանին։
«Իմ խորին համոզմամբ, այն կողմը որը կձգձգի, որը արհեստական խոչընդոտներ կհարուցի, պրոբլեմներ կունենա միջազգային հանրության հետ», - ասաց նա:
«Չեմ կարծում, որ հայկական կողմի պահվածքի մեջ որեւէ քննադատելի բան կա, մենք նախաձեռնել ենք գործընթացը եւ երբեք նախապայմանների լեզվով չենք խոսել, իսկ Թուրքիայի ցանկացած ապակառուցողական գործողության դեպքում Հայաստանի իշխանությունները կարող են համարժեք քայլեր ձեռնարկել», - հայտարարեց Շարմազանովը: