Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համաձայնեց Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի՝ անցած ամիս հնչեցրած գնահատականի հետ, թե Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք։
«Այո, մենք համաձայն ենք. Հայաստանում դեռեւս շատ օլիգոպոլիաներ եւ մոնոպոլիաներ կան։ Հայաստանը զգալի առաջընթաց է ապրել։ Անցումը կենտրոնացված պլանային տնտեսությունից շուկայականի երկար գործընթաց է։ Արդեն իսկ ստեղծվել եւ գործում են շուկայական մեխանիզմներ, սակայն շատ ոլորտներում մրցակցության պակաս կա», - հայտարարեց Օմեսը՝ հավելելով. - «Շատ ոլորտներ վերահսկում են մեկ կամ երկու խոշոր ընկերությունների կողմից, եւ, այո՛, մենք լիովին համաձայն ենք Համաշխարհային բանկի գնահատականների հետ. այս խնդիրը պետք է արժանանա կառավարության լրջագույն ուշադրությանը»։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը խորհուրդ տվեցին կառավարությանը հրաժարվել խոշոր ձեռնարկություններում հարկային ներկայացուցիչներ ունենալու գաղափարից, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը արձագանքեց. - «Խնդիրն այն է, որ այդ խոշոր հարկատուները՝ նրանց մեծամասնությունը, բավարար չափի հարկեր չեն վճարում, այսինքն՝ չեն վճարում այնքան, որքան պետք է վճարեին։ Այո՛, կարեւոր է, որ բացառվի կոռուպցիան, հարկերից խուսափելը, սակայն մենք կարծում ենք, որ հարկային ներկայացուցչի ինստիտուտի կիրառումը ճիշտ լուծումը չէ եւ կարող է ավելի շատ կոռուպցիայի պատճառ դառնալ»։
Հարկային փաթեթի խորհրդարանական քննարկումների ժամանակ պատգամավորները որպես օրենքի ընդունման հակափաստարկ նշում էին, թե Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ինքն էլ հանդիսանալով խոշոր գործարար եւ ներմուծող, կարող է անարդար մրցակցային առավելություն ստանալ։ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին՝ մեկնաբանել պատգամավորների այս հայտարարությունները, Նինկե Օմեսը պատասխանեց. - «Ես շատ ասեկոսեներ եմ լսել, բայց չգիտեմ` իսկապե՞ս պարոն Խաչատրյանը ինչ-ինչ բիզնեսների սեփականատեր է։ Չեմ կարող մեկնաբանել։ Արժույթի միջազգային հիմնադրամը Պետական եկամուտների կոմիտեի հետ շատ լավ հարաբերություններ ունի, մեր փորձագետները խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում բարեփոխումների իրականացման հարցում։ Որոշ առաջընթաց կա, թեեւ շատ դանդաղ»։
Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատեց Հայաստանին տրամադրվող հակաճգնաժամային օգնության շրջանակներում եւս 60 միլիոն դոլարի վարկի հատկացումը։ Այս առիթով Նինկե Օմեսը մանրամասնեց. - «28-ամսյա ծրագրով Հայաստանին արդեն հատկացվել է շուրջ 480 միլիոն դոլար։ Այդ գումարների առյուծի բաժինը ուղղվել է Կենտրոնական բանկի պահուստների համալրմանը, իսկ 150 միլիոնը հատկացվել է ուղղակիորեն պետբուջե, այլապես կառավարությունը ստիպված էր լինելու կրճատել որոշ կարեւոր ծախսային հոդվածներ»։
«Այս պահին մենք չենք նախատեսում Հայաստանին հատկացվելիք 830 միլիոն դոլարից ավելի գումարներ հատկացնել։ Կարծում եմ, որ եթե մեր կանխատեսումները արդարանան, եւ Հայաստանի տնտեսությունը հաջորդ տարվանից սկսի վերականգնվել, լրացուցիչ վարկեր ներգրավվելու անհրաժեշտություն չի առաջանա», - վստահեցրեց Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը։