«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, Վոլգոգրադում 12-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:
Ըստ թերթի` հինգշաբթի օրը մի կին ներկայացել է ռուսաստանյան այս քաղաքի ոստիկանության բաժանմունք եւ տեղեկացրել, որ դստերը բռնաբարել են։
Մայրը առավոտյան աշխատանքից վերադարձել է տուն եւ տեսել, որ 12-ամյա աղջիկը դպրոց չի գնացել։ Պարզվել է, որ դպրոց գնալու համար աղջիկն առավոտյան սովորականի պես տրոլեյբուսի է սպասել կանգառում, որտեղ նրան մոտեցել է մի տղամարդ, փորձել է հետը զրույց սկսել, եւ տեսնելով, որ վախեցած աղջիկը փորձում է փախչել, տղամարդը նրան բռնել է բաճկոնից ու քարշ տալով հասցրել է մի փակ տեղ։ Օգնության մասին աղջնակի կանչերը ոչ ոք չի լսել։ Տղամարդը բռնաբարել է աղջկան եւ հեռացել` իր հետ տանելով նաեւ աղջկա բջջային հեռախոսը։
Վոլգոգրադի մարզի դատախազությանն առընթեր Ձերժինսկու շրջանի քննչական վարչության ղեկավար Ալեքսանդր Արխիպովը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 131 հոդվածով` «14 տարեկանը չլրացածի բռնաբարություն» եւ 161 հոդվածով` «ավազակություն»։
Արխիպովի վկայությամբ` հանցագործը նույն օրը ձերբակալվել է. նա Հայաստանի քաղաքացի է, 25 տարեկան, Դոնի Ռոստովից երկու տարի առաջ տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ ապրում է առանց գրանցման։
Ձերբակալվածը, որի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, իր արարքի վերաբերյալ բացատրություն չի տվել։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել մինչեւ 20 տարվա ազատազրկման։