Լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին պարգեւատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով: Պետական բարձր պարգեւը այսօր նրան է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի` երեկ ստորագրած հրամանագրի համաձայն, որը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում, հանրահայտ արվեստագետին Պատվո շքանշանը շնորհվել է «հայ - լեհական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար»:
Քշիշտոֆ Պենդերեցկուն է նվիրված Հայաստանում անցկացվող «21-ի հեռանկարներ» փառատոնի` հոկտեմբերի 21-ին մեկնարկած հերթական համերգաշարը, որի ամփոփիչ համերգի ժամանակ այսօր 76-ամյա արվեստագետը ինքը կկանգնի խմբավարական վահանակի մոտ: