Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը նոր էջ կբացի ոչ միայն երկու երկրների համար, այլեւ Հարավային Կովկասի երկրների համար, Հարավային Կովկասում կայունություն հաստատելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նման համոզմունք հայտնեց Վրաստանի նախագահի ազգային հարցերով խորհրդական Վան Բայբուրդը:
«Պաշտոնական Թբիլիսին ողջունում է այն գործողությունը եւ այն հարաբերությունների ստեղծումը, որը կարող է բերել կայունություն Հարավային Կովկասում, եւ Վրաստանի իշխանությունները համոզված են, որ հայ - թուրքական հարաբերությունների դրսեւորումը կարող է իրոք օգտակար լինել Հարավային Կովկասի համար, ընդհանրապես` տնտեսական, քաղաքական կայունության համար», - ասաց Բայբուրդը` հավելելով. - «Սրանում համոզված են ոչ միայն Վրաստանի իշխանությունները, այլեւ շատ քաղաքական ուժեր»:
ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի գլխավորած «Դաշինք հանուն Վրաստանի» ընդդիմադիր կազմակերպությունից չորեքշաբթի օրը «Կովկասպրես» գործակալությանը ասել են, որ ողջունում են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը, եւ հույս են հայտնել, որ դա կնպաստի Վրաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծմանը եւ տարածաշրջանում երկարատեւ կայունության եւ անվտանգության հաստատմանը:
Վան Բայբուրդը եւս համոզված է, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի հակամարտությունների լուծմանը:
«Ես համոզված եմ, որ մոտ ապագայում պետք է սպասենք, որ ինչ-որ կերպ կարգավորվեն Հայաստան - Ադրբեջան հարաբերությունները. կկարգավորվեն, եւ երեք այս պետությունները կապրեն, իմ կարծիքով, նորմալ, լավ, տնտեսապես եւ քաղաքականապես կայուն կլինի Հարավային Կովկասը», - ասաց նա:
Հակադարձելով այն կարծիքներին, թե հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը Վրաստանի համար տնտեսական բացասական հետեւանքներ կունենա, մասնավորապես` Հայաստանը կնվազեցնի Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների ծավալները, Վրաստանի նախագահի խորհրդականը համոզմունք հայտնեց, որ հայ - թուրքական սահմանի բացումը ոչ միայն չի նվազեցնի բեռնափոխադրումները Վրաստանով, այլեւ, ընդհակառակը, ավելի մեծ հնարավորություններ կբացվեն ե'ւ ճանապարհային, ե'ւ էներգակիրների տեղափոխման ասպարեզներում:
Վրաստանի դերակատարության նվազեցման վերաբերյալ Հայաստանում առկա տեսակետները Բայբուրդը «ռուսամետ» բնորոշեց: