Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հաագայում առաջին անգամ հայկական ֆիլմերի փառատոն է անցկացվում` Հոլանդիայում գործող «Խաչատուր Աբովյան» հայկական մշակութային կենտրոնի, Հոլանդիայի ազգային կինոկենտրոնի եւ Հոլանդիայում ՀՀ նորաբաց հյուպատոսության համատեղ նախաձեռնությամբ:
Հայկական ֆիլմերի փառատոնն ընդգրկում է ոչ միայն հայաստանցի, այլեւ սփյուռքահայ կինոռեժիսորների ֆիլմերի ցուցադրություն` այդ թվում Ռուբեն Մամուլյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Ավետիքյանի, Դոն Ասկարյանի: Բացումը կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով:
Փառատոնի բացման առաջին օրերին Հաագայում ներկա են գտնվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Վարդան Աբովյանն ու կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, ում հեղինակած «Ուրախ ավտոբուս»-ը եւս ընդգրկված է փառատոնի ֆիլմացանկում:
Նոյեմբերի 4-ին Հաագայում հայկական ֆիլմերի փառատոնը կամփոփվի Համո Բեկնազարյանի «Նամուս»-ով: