Թուրք պատգամավոր. «Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է համատեղեն ջանքերը` թույլ չտալու արձանագրությունների վավերացումը»

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է համատեղեն ջանքերը «Անկարայի եւ Երեւանի միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացումը թույլ չտալու համար», - այսօր Բաքվում լրագրողներին ասել է թուրք խորհրդարանական, «Ազգային շարժում» կուսակցության անդամ Շենոլ Բալը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` թուրք պատգամավորը նաեւ վստահեցրել է, թե չնայած շահագրգիռ ուժերի գործողություններին` Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական հարաբերությունները անսասան են:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի վավերացմանն են ներկայացվել հոկտեմբերի 21-ին: