Հոկտեմբերի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կբացվի հայ-ավստրիական երաժշտական առաջին փառատոնը, որի ծախսերն ամբողջովին հոգացել է Վիեննայի քաղաքապետարանը: Երաժշտական այս համատեղ նախաձեռնության հեղինակը ամերիկահայ կոմպոզիտոր Ժան Սարգսյանն է, իսկ փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են ավստրացի հանրահայտ երաժիշտներ ` երգչուհի Աննա Մարի Փամմերը եւ դաշնակահար Գոթլիբ Վալիշը:
Վիեննայի քաղաքապետ դոկտոր Միխայիլ Հոյփլը եւս պիտի ներկա գտնվեր փառատոնի բացմանը, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել գալ Հայաստան, բայց ուղերձ է հղել փառատոնի մասնակիցներին ` շեշտելով, որ «երաժշտությունը մարդու ինքարտահայտման այն ձեւերից է, որը հեշտությամբ հաղթահարում է բոլոր սահմանները եւ բացում սրտերը, իսկ իրեն`որպես Վիեննայի քաղաքապետի, հատկապես ոգեւորում է փառատոնի կարգախոսը` “Վիեննան ողջունում է Երեւանին””:
Հայ-ավստրիական երաժշտական փառատոնի ծրագրում կնչեն ոչ միայն Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները, այլեւ այնպիսի ժամանակակից կոմպոզիտորների, ինչպիսիք են Ռայներ Բիշոֆը, Բալդուին Զուլցերը եւ Սեբաստիան Թեմեսսլը: Ի դեպ այս փառատոնի ընթացքում հնչելու են նաեւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որոնց կատարմամբ էլ հենց հանդես կգա ավստրիացի երգչուհին` Աննա Մարիա Փամմերը: Իսկ ավստրիացի ժամանակակից մեծագույն կոմպոզիտորներից մեկի` Բալդուին Զուլցերի երգերի կատարմամբ էլ հանդես կգա հայ լավագույն մեներգչուհիներից Գայանե Գեղամյանը: