«Հարավային հոսք» խողովակաշարը կարող է շահագործման հանձնվել ժամկետից շուտ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Սանկտ Պետերբուրգում հանդիպելով իր իտալացի պաշտոնակից Սիլվիո Բերլուսկոնիին, կարծիք է հայտնել, որ «Հարավային հոսք» ստորջրյա գազատար խողովակաշարը հնարավոր է շահագործման հանձնել նախատեսվածից ժամկետից ավելի վաղ։

Պուտինը եւ Բերլուսկոնին այդ հարցը հեռախոսով քննարկել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պուտինի համոզմամբ, Թուրքիայի կառավարությունը դրական է արձագանքում այդ հնարավորությանը։