Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր ուժերը խիստ քննադատության են ենթարկել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ խորհրդարանում ներկայացրած պարզաբանումները Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը։
«Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն փուլ առ փուլ», - հայտարարել է Դավութօղլուն եւ ընդգծել. - «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները կարագացնեն Ղարաբաղյան խնդրի կարգավորումը»։
«Թուրքիան մշտապես պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ չկա աշխարհում որեւէ այլ պետություն, որ այդչափ աջակցի Ադրբեջանին։ Ղարաբաղյան հարցի կարգավորումը մշտապես եղել է Թուրքիայի գերակայություններից մեկը», – վստահեցրել է Թուրքիայի արտգործնախարարը եւ հավելել, թե պաշտոնական Անկարան կանի հնարավոր ամեն ինչ այդ հակամարտությունը կարգավորելու համար։
Ընդգծելով, որ Թուրքիան ուզում է բարելավել հարաբերությունները բոլոր հարեւանների հետ, Դավութօղլուն հայտարարել է. - «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գտնվում է ամուր հիմքերի վրա։ Այդ քաղաքականության հիմնական բաղադրիչը Թուրքիայի շուրջը խաղաղության, կայունության եւ բարգավաճման գոտի ստեղծելն է»։
«Տարածաշրջանում ներկայումս առկա ստատուս-քվոյի պատճառով Ադրբեջանի հողերը արդեն 17 տարի է՝ օկուպացված են, մյուս կողմից, Հայաստանը տարեցտարի ավելի աղքատ է դառնում, բնակչությունն էլ լքում է երկիրը։ Մենք պետք է փոխենք այս իրավիճակը», - հայտարարել է Դավութօղլուն եւ ընդգծել, թե Թուրքիան նախատեսում է այդ ուղղությամբ երեք հիմնական քայլ կատարել` բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, հնարավորություն ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ առողջ երկխոսության համար եւ ակտիվացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը։
Անդրադառնալով փոխադարձ սահմանի ճանաչման հարցին՝ Դավութօղլուն ասել է. - «Ո'չ Հայաստանը, ո'չ որեւէ այլ երկիր չի կարող համարձակվել պահանջ ներկայացնել Թուրքիայի տարածքների վերաբերյալ, եւ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները երաշխավորում են դա»։
Խորհրդարանի ընդդիմադիր ուժերը, սակայն, քննադատել են իշխանությունների նախաձեռնությունը եւ պնդել, թե Թուրքիան միակողմանի զիջումների է գնում Հայաստանի հետ բանակցություններում։ Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, չորեքշաբթի օրվա քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները բազմիցս ընդմիջել են արտգործնախարարի ելույթը, ապա, որպես բողոքի նշան, լքել խորհրդարանի դահլիճը։