Ռումինիան մնացել է առանց կառավարության

Ռումինիայի խորհրդարանը մերժել է նախագահ Տրայան Բասեսկուի առաջարկած թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Խորհրդարանում սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Միրչա Ջոանեի տեղեկացմամբ` խորհրդարանական մեծամասնությունը շարունակում է վարչապետի պաշտոնում պաշտպանել Սիբիուի քաղաքապետ Կլաուս Յոհանիսի թեկնածությունը: