Ղրղըզստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղրղըզստանի կառավարությունը, վարչապետ Իգոր Չուդինովի գլխավորությամբ, այսօր հրաժարական է տվել այն բանից հետո, երբ երկրի նախագահը երկրում համընդհանուր բարեփոխումներ անցկացնելու մասին հայտարարություն է արել:

Նախագահի ներկայացուցչի փոխանցմամբ, ապագա վարչապետի թեկնածության հարցը քննարկվելու է այսօր ավելի ուշ: