«Նովայա գազետա»-ին տված հարցազրույցում Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը քննադատել է Ռուսաստանի 75 շրջաններում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ընտրությունները։
Այդ օրը շուրջ 30 միլիոն մարդ մասնակցել է տեղական օրենսդիր եւ գործադիր մարմինների ընտրություններին, մասնավորապես` Մոսկվայում, Տուլայի մարզում, Մարի Էլ հանրապետությունում ընտրվել են խորհրդարանները, նահանգային կենտրոններում` քաղաքապետները եւ քաղաքային խորհուրդները, առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ Չեչնիայում եւ Ինգուշեթիայում ձեւավորվել են մունիցիպալ իշխանությունները, որոնք մինչ այդ նշանակովի էին։
Հոկտեմբերի 11-ը անվանել էին «Ռուսաստանում քվեաքրկության միասնական օր», սակայն գործնականում այն դարձավ աննախադեպ բողոքների օր։ Իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիա»-ի, ինչպես նաեւ տեղական գործադիր չինովնիկների կողմից վարչական լծակների կիրառումն այնքան ակնհայտ էր, որ իշխանամետ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն, լիբերալ-դեմոկրատներն ու ընդդիմություն համարվող կոմունիստները ի նշան բողոքի նույնիսկ լքել էին Պետդումայի նիստերի դահլիճը։
Մեկնաբանելով այդ զարգացումները` Միխայիլ Գորբաչովն ասել է, որ բողոքը միանգամայն ըմբռնելի է։ «Եթե դեմարշի են դիմել այդ կարգապահ, զգուշավոր եւ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, դա նշանակում է, որ վերջնականապես կորել է վստահությունը ընտրությունների` որպես քաղաքական ինստիտուտի հանդեպ։ Դա կատարյալ ձախողումն է այն քաղաքական տեխնոլոգների, ովքեր ղեկավարվել են «կարեւոր չէ, թե ինչպես են քվեարկում, կարեւոր է, թե ինչպես են քվեները հաշվում» սկզբունքով», - ասել է վետերան քաղաքական գործիչն ու հավելել.- «Բոլորի աչքի առաջ ընտրությունները վերածել էին մարդկանց նկատմամբ ծաղրի։ Իշխող կուսակցության համար անհրաժեշտ արդունքը ձեռք է բերվել քաղաքական ինստիտուտների եւ հենց այդ կուսակցության հեղինակազրկման գնով»։
Գորբաչովի համոզմամբ` ընտրական համակարգը Ռուսաստանում «ամբողջությամբ այլանդակել են»։
«Անհրաժեշտ է այընտրանք։ Ընտրական նոր օրենսդրության մշակմամբ պետք է զբաղվեն հասարակական հաստատություններն ու մամուլը։ Այս Դումայի հետ հույսեր կապելն անիմաստ է», - «Նովայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Միխայիլ Գորբաչովը։