Եվրահանձնաժողովը առաջարկել է Հայաստանին հատկացնել 100 միլիոն եվրոյի, Վրաստանին` 46 միլիոն եվրոյի մակրոտնտեսական օգնություն: Այդ մասին Եվրամիության գործադիր մարմինը հայտնել է ուրբաթ օրը:
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանձնաժողովը հայտարարել է, որ Հայաստանին հատկացվելիք 65 միլիոն եվրո փոխառությունը եւ 35 միլիոն եվրո դրամաշնորհը կօգնի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցված ծրագրի իրականացմանը, որի նպատակն է համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարումը:
Վրաստանին տրամադրվելիք գումարը մաս է կազմում Եվրամիության 500 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթի, որը հաստատվել է այդ երկրի համար անցած տարվա ռուս - վրացական պատերազմի հետեւանքների հաղթահարման նպատակով:
Առաջարկները ենթակա են հաստատման Եվրամիության անդամ 27 երկրների կողմից: