Ադրբեջանը ըմբռնում է Թուրքիայի եւ Հայաստանի պատմական խնդիրների կարգավորման եւ հարաբերությունների բարելավման կարեւորությունը, սակայն տվյալ իրավիճակում հայ - թուրքական սահմանի բացումը բացասաբար կազդի ամբողջ Հարավային Կովկասի վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հարաբերությունների հաստատումը երկրների ինքնիշխան իրավունքն է։ Թուրքիան փակել էր սահմանը ի պատասխան Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրավման։ Որոշակի համատեքստում ընդունված վճիռը չի կարող չեղյալ հայտարարվել այդ համատեքստից դուրս», - APA գործակալության վկայությամբ` ասել է Ազիմովը եւ հավելել. - «Մենք համոզված ենք, որ տվյալ իրավիճակում, որն անփոփոխ է, քանի որ տարածքները տակավին մնում են օկուպացված, հայ - թուրքական սահմանի բացումը բացասաբար կազդի ոչ միայն Ադրբեջանի կամ [Լեռնային Ղարաբաղի] հակամարտության կարգավորման, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի վրա»։
Ադրբեջանի փոխարտգործնախարարի համոզմամբ, սահմանի բացումը Հայաստանի համար կդառնա բանակցություններում ոչ կառուցողական դիրքորոշում որդեգրելու խթան։
«Վստահ կարելի է ասել, որ հայ - թուրքական տնտեսական համագործակցությունը կնպաստի հայկական օկուպացիայի շարունակմանը եւ արդյունքում կխոչընդոտի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի վերադարձը», - ասել է Ազիմովը, ով զբաղեցնելով արտգործնախարար Էլմար Մամեդյարովի տեղակալի պաշտոնը, նաեւ համարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ավագ բանագնացը։
«Եթե սահմանի բացման հետ միաժամանակ հայկական ուժերը ազատեն ադրբեջանական տարածքները եւ բոլոր ուղղություններով բացեն Լաչինի ճանապարհը, ապա դա կարող է կարեւոր դեր կատարել իբրեւ հակամարտության կարգավորման տարր։ Եթե այդպես եղավ, Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը կստանան տնտեսական համագործակցության շահավետ հնարավորություններ», - ասել է Ազիմովը եւ պարզաբանել. - «Այդպիսի մոտեցումը` որպես կոնֆլիկտի լուծման մաս, կհամապատասխանի բոլոր սահմանները եւ հաղորդակցության ուղիները բացելու հայեցակարգին, իսկ հակառակ դեպքում տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունն, ամենայն հավանականությամբ, չեն վերականգնվի»։
Ազիմովի խոսքերով, քանի դեռ Հայաստանը չի ազատում Ադրբեջանի «գրավյալ» տարածքները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, պաշտոնական Բաքուն չի քննարկի Երեւանի հետ տնտեսական որեւէ համագործակության հնարավորություն։
«Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ապա մենք, բնականաբար, կարող ենք Հայաստանից նույն վերաբերմունքը պահանջել նաեւ այլ երկրների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Արազ Ազիմովը։