«Հայ տղեք»-ի Հայկոն ու Միշոն լուծել են իրենց խնդիրները

Հայկոյի եւ Միշոյի ընդհարումից անցել է 2 տարի: Երգիչները հինգշաբթի օրը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ այս ընթացքում շատ բան է փոխվել եւ իրենք այլեւս չպարզված խնդիրներ չունեն:
Հայկոն պատմեց, որ ինքն ու Միշոն բաժանվել էին սոլո կարիերա սկսելու նպատակով, բայց չունեին ո'չ աշխատանքային, ո'չ էլ անձնական շփում: Նրա մեկնաբանությամբ, պատճառը Միշոյի եւ «Հայ թիմ»-ի կողմից «առողջ մրցակցության շեմն անցնելն էր»:

Ավելի հետաքրքրասերներին Միշոն խորհուրդ տվեց երգիչների անձնական կյանքը քննարկելու փոխարեն գնահատել նրանց արվեստը: Նշեցին նաեւ, որ իրենց քայլը PR ակցիա չէ, այլ իրար հասկանալու հաջողված փորձ: Իսկ իրենց կոնֆլիկտում երգիչները խորհուրդ տվեցին մեղավորներ չփնտրել:

Հայկոն եւ Միշոն չեն բացառում, որ առաջիկայում համատեղ երգ ձայնագրեն այն մարդկանց մասին, ովքեր ուրախ էին իրենց բաժանման համար: