Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը մեկնում է Բուրսա` դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:
Թուրքիա այցելելու հրավերը Հայաստանի նախագահին հղել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով անցած տարվա սեպտեմբերի 6-ին իր հայաստանցի պաշտոնակցի հրավերով ժամանել էր Երեւան` Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու:
Այդ հանդիպումը ավարտվել է Թուրքիայի հաղթանակով` 2:0:
Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, մասնավորապես, որ երկու երկրների ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով իր Բուրսա մեկնելու նախադրյալները այսօր` հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, առկա են:
«Թուրքիայի նախագահ պարոն Գյուլն արձագանքեց իմ հրավերին` եկավ Հայաստան, եւ ես հիմա լուրջ հիմքեր չեմ տեսնում նրա հրավերը չընդունելու: Իմ գործընկերը գրավոր հրավեր է ուղարկել, եւ եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ Բուրսա եւ սատարելու եմ իմ սիրելի ֆուտբոլային թիմին` Հայաստանի Հանրապետության հավաքականին», - ասել է Հայաստանի նախագահը:
Մինչ օգոստոսի 31-ին հայ - թուրքական արձանագրությունների նախաստորագրումը Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին կայանալիք ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի, եթե հայ - թուրքական սահմանը բաց լինի կամ կողմերը մոտ լինեն դրան:
«Մի' քաղաքականացրեք Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպումը», - երեքշաբթի օրը թուրք ֆուտբոլասերներին այսպիսի կոչով է դիմել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Չորեքշաբթի օրը Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին Բուրսայում կայանալիք ֆուտբոլային հանդիպումը, սակայն, երկու երկրների հավաքականների համար որեւէ մարզական նշանակություն չունի. թե' Հայաստանի եւ թե' Թուրքիայի հավաքականները վերջնականապես կորցրել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու բոլոր հնարավորությունները:
Քաղաքական առումով, մինչդեռ, այս խաղը երկու երկրների համար էլ մեծ կարեւորություն ունի:
Հանդիպմանը ներկա լինելու` Հայաստանի նախագահի որոշումը դարձել է թուրքական մամուլի քննարկման թիվ մեկ թեման:
Թուրքական կողմը անվտանգության լուրջ միջոցառումներ է իրականացրել: Խաղի ընթացքը հսկելու են ավելի քան 1500 ոստիկաններ: Ինչպես «Հյուրիեթ»-ին տեղեկացրել են Բուրսայի ոստիկանական վարչության ներկայացուցիչները, տոմսերի զգալի մասը բաժանվել է իրավապահ մարմինների աշխատակիցներին: Նրանք Աթաթուրքի անվան մարզադաշտ են մուտք գործելու քաղաքացիական հագուստով:
Խաղի եւ ոչ մի տոմս չի վաճառվել: Որպես կանոն, Թուրքիայում ֆուտբոլային տոմսերի միայն 20-25 տոկոսն է հայտնվում ազատ վաճառքում, իսկ մնացածը բաժանվում է ֆուտբոլային թիմերի երկրպագուների ակումբներին: Այս անգամ տոմսերի զգալի մասը հանձնվել է տեղի «Բուրսասպոր» ակումբի երկրպագուներին:
Բուրսայի քաղաքային իշխանությունները խոստացել են ջանքեր գործադրել, որպեսզի մարզադաշտում կանխվի ի պաշտպանություն
Մասնավորապես, Բուրսայի մի շարք արհմիութենական կազմակերպություններ որոշել էին ֆուտբոլասերներին 15 հազար ադրբեջանական դրոշ բաժանել:
Չորեքշաբթի օրը ադրբեջանցիների եւ ադրբեջանամետ կազմակերպությունների գործողությունները կանխելը, այդուհանդերձ, թուրքական ոստիկանության համար դյուրին գործ չի լինի, քանի որ Թուրքիայի առաջատար արդյունաբերական կենտրոններից մեկը հանդիսացող Բուրսայի գործարաններում բավական մեծ է ադրբեջանցի բանվորների թիվը. նրանք Թուրքիա են տեղափոխվել վերջին տարիներին:
Գեւորգ Ստամբոլցյան, Բուրսայից

Բուրսայի բնակիչները բողոքում են իշխանությունների որոշման դեմ, որով արգելվել է հոկտեմբերի 14-ին մարզադաշտ տանել Ադրբեջանի դրոշները, 11 հոկտեմբերի, 2009
Ադրբեջանի ցանկացած ելույթ:Մասնավորապես, Բուրսայի մի շարք արհմիութենական կազմակերպություններ որոշել էին ֆուտբոլասերներին 15 հազար ադրբեջանական դրոշ բաժանել: