«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը առանց ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի շահերին», - կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նախօրեին Ցյուրիխում հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով հրապարակած հայտարարությունում Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցնում է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ի նշան բողոքի ընդդեմ «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման եւ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի», ապա հավելում, թե «ադրբեջանական կողմը հենվում է մինչեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման դադարեցումը թուրք - հայկական սահմանի բացման անհնարինության վերաբերյալ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների վրա»:
«Մի պետության` մեկ այլ պետության հետ հարաբերությունների որոշումը տվյալ պետության ինքնիշխան իրավունքն է: Սակայն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացումը մինչեւ ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի շահերին եւ մթագնում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ խորը պատմական արմատների վրա կառուցված եղբայրական հարաբերությունների ոգին», - Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` ասված է հայտարարությունում:
Ադրբեջանի արտգործնախարարությունը կարծում է, որ «թուրք - հայկական սահմանների միակողմանի բացումը հարցականի տակ կդնի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ճարտարապետությունը»: