Սփյուռքի հայկական գաղթօջախներ նախագահ Սերժ Սարգսյանի այցը, հաջորդած հայտարարությունները, Ազգային Անվտանգության Խորհրդի հոկտեմբերի 8-ի նիստը, խորհրդարանական ընդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին հանգեցրել են եզրակացության, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու հարցում:
«Իշխանությունը ներկայացնող քաղաքական գործիչները ճիշտ են մի առումով, որ ռազմաճակատի սկիզբ է դրվում, պարզապես դեռ տեղյակ չեն, որ պարտվելու են», - հավելեց նա:
Ազգային անվտանգության խորհուրդը Սաֆարյանը որակեց «կոալիցիայի անվտանգության խորհուրդ»` փաստարկելով, թե իրենք առաջարկել էին խորհրդի նիստին հրավիրել նաեւ ընդդիմությանը, սակայն ներկա են եղել բացառապես իշխանությունը կազմող ուժեր:
«Սեփական ժողովրդին եւ ժողովրդական հոսանքին դեմ գնալով՝ այսպիսի բարդագույն խնդրին այսպիսի լուծում տալը ուղղակի նախավարժանք է Լեռնային Ղարաբաղի հարցում», - հայտարարեց Ստեփան Սաֆարյանը:
Սարգսյան-Ալիեւ քիշնեւյան հանդիպումն ու Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը «Ժառանգության» ղեկավար անդամին հիմք են տվել ենթադրելու, որ հայ-թուրքական գործընթացին զուգահեռ Հայաստանը Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների է գնալու:
Այնուհանդերձ «Ժառանգությունը» դեռ նախագահի հրաժարականը չի պահանջում: Խորհրդարանական խմբակցության ղեկավարը դժվարացավ ասել, թե ինչ են անելու հետո՝ եթե արձանագրությունները ստորագրվեն. - «Դա ներքին ու միջկուսակցական քննարկումների առարկա է»: