Հայ ազգային կոնգրեսի գնահատմամբ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվելիք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված փաստաթղթերում ամենաէականը Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ զիջումն է:
Ընդ որում, այն Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի զիջումը չէ, արվել է վաղուց` այն բանից հետո, երբ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայտարարվեց Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրներից մեկը:
«Մյուս խնդիրները, ըստ էության, այդքան անընդունելի չեն, որ որոշ ընդդիմադիրներ դրոշը ձեռքներին ազգային կերպարանք ընդունելով հասարակությանը փորձում են համոզել, որ փաստաթղթերն ընդհանրապես ընդունելի չեն» , - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը:
Արձանագրությունների ստորագրումից հետո հարցը կտեղափոխվի խորհրդարանական քննարկումներ` վավերացում-չվավերացում եւ հետաձգում: Վահան Փափազյանի կարծիքով՝ «կասկած չկա, որ դրանք ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում լինի որեւէ առաջընթաց, այսինքն` 5 շրջաններից հայկական զինված ուժերի դուրսբերում». - «Հնարավոր է, որ խորհրդարանները փաստաթուղթը վավերացնեն նաեւ մինչեւ այդ, բայց դա կարող է նշանակել, որ Ղարաբաղի մասին փաստաթուղթը արդեն համաձայնեցված է եւ թերեւս՝ նաեւ ստորագրված»:
Վահան Փափազանի խոսքով, Դաշնակցությունը եւ «Ժառանգություն»-ը փորձում են տեղավորվել ընդդիմադիր դաշտում եւ սկսել են խոսել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջելու հնարավորության մասին, բայց, ըստ նրա, «գնացքն արդեն մեկնել է»: