Սերժ Սարգսյանը մեկնեց Քիշնեւ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր օրվա երկրորդ կեսին մեկնել է Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ-ի անդամ երկրների գագաթնաժողովին:

Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսված են նաեւ Սերժ Սարգսյանի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Մոլդովայում տեղի կունենա նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան: