Թուրքիա - Հայաստան խաղի ժամանակ կարգելվի մարզադաշտ տանել Ադրբեջանի դրոշը

Ադբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Բուրսայում հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային խաղի ընթացքում կարգելվի մարզադաշտ տանել Ադրբեջանի դրոշը: Բացի այդ, թույլ չի տրվի մարզադաշտ անցկացնել քաղաքական հայտարարություններ պարունակող պաստառներ:

APA-ի փոխանցմամբ` Բուրսայի ոստիկանությունը հոկտեմբերի 14-ին ուժեղացված ծառայություն կիրականացնի: